Աստղիկ Ավետիսյանը նշանակվել է

”Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի Հասարակության հետ կապերի պատասխանատու է նշանակվել Աստղիկ Ավետիսյանը:
Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, բանասիրական գիտությունների թեկնածու: Աշխատել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, Հայաստանի հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա տնօրենի խորհրդական, ”Քլինլենդ” ընկերության հանրային կապերի տնօրեն: Դասախոսել է Հայ-Ռուսական (Սլավոնական) և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:
”Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ նախագահն է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և տեղական ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների ու սեմինարների: 4 գրքի և տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: