24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կիլկին՝ բազմահան, վաֆլին՝ փրփրահացիկ. ինչ կտա Մաքսային միությունը լեզվին /վիդեո/

Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանի կարծիքով, այսօր մեր պետական լեզվի նկատմամբ չկա այն հոգատարությունը:

 “Այսօր մարդիկ իրավացիորեն դժգոհում են եթերի լեզվից, մամուլի լեզվից, շատ ժամանակ անտեսված են հայոց լեզվի կետադրական նշաննները: Մամուլի լեզվում գերակշռում են ուղղագրական սխալները: Եթե համեմատելու լինենք 90-ականների լեզվին, այսօր այն բավականին մաքրված է”,-ասաց նա:

 Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուի պարագայում՝ ռուսերենի առավելությանը, ապա, ըստ Միրզոյանի՝  առաջնային դերը պատկանելու է ռուսերենին:

“Բայց մեզ մոտ վերջին քսան տարվա ընթացքում ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը նվազել է, բայց ես գտնում եմ, որ պետք է բարելավել ռուսերենի իմացությունը, մեր երկիրը լեզվական քաղաքականության պետական ծրագիր պետք է ունենա, բայց ոչ մայրենի լեզվի հաշվին:

“Այսօր պետք է ամբողջ ՄՄ-ի անդամ երկրների լեզուն լինի ռուսերեն, այստեղ կարեւորվում է տերմինաբանական կոմիտեի խնդիրը, Ես պարզապես խնդրում եմ մեր իշխանություններին մտահոգ լինել, եւ տերմինաբանական կոմիտեին տրվի հատուկ կարգավիճակ, որի որոշումները մեզ համար վերջնական լինի”,-ասաց նա:

Միրզոյանը մտավախություն ունի, որ ռուսերենին կտրվի պետական լեզի կարգավիճակ:

 “Այդ ինչպես է, որ Ռուսաստանում ապրող 2,5 մլն հայերի լեզվին չի տրվում կարգավիճակ”,-ասաց նա: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ