25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր. Օրհան Փամուք

Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը:

Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  գրքի շնորհանդեսին մասնակցելու  նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում լավը կլինի, եթե մշակութապես ավելի մերձենա Եվրոպային: Բայց այժմ Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր: Եվ հենց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծվել է վերոնշյալ գրքում:

«Կարմիր մազերով կինը» վեպը մի սիրո պատմության մասին է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի քաղաքում 80-ականներին: Գլխավոր հերոսներն են վարպետ Մեհմեթը և իր կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են  մի ջրհորում, որտեղից շատ դժվարությամբ հավաքում են խմելու ջուր:

Երիտասարդ հերոսը մի կողմից ծանոթանում է այնպիսի մարդկային հատկանիշների հետ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և ազատությունը: Մյուս կողմից վեպում  ներկայացված են հայր-որդի փոխահարաբերությունները՝ խոսքի, մտքի ազատության համատեքստում:

Գրքում  նշվում է, որ «Ստամբուլը  Եվրոպային մոտ գտնվող  ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ