22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գետահովիտցիները պահանջում են բնապահպանության նախարարությունից

“Խաչաղբյուր 2” ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվության առնչությամբ 12.06.2012 թվականին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանի կողմից “Մեգաէներջի” ՍՊԸ-ին տրված հ. 1, 2 եւ 3 թույլտվությունները, ինչպես նաեւ 23.08.2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 փորձաքննական եզրակացությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը: “Խաչաղբյուր 1” ՓՀԷԿ-ի գործարկումը եւս խախտում է ՀՀ օրենսդրությունը, եւ վերջինիս գործարկոմը ենթակա է դադարեցման:

Մասնավորապես`

  1. ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանի կողմից 14.09.2012 թվականին ընդունված թիվ 13 որոշմբ անվավեր է ճանաչվել 12.06.2012 թվականին “Մեգաէներջի” ՍՊԸ-ին տրված հ. 1, 2, եւ 3 որոշումները` «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարության թույլտվությունների վերաբերյալ այն հիմնավորմամբ, որ ՀԷԿ-ի շենքը, ջրառն ու խողովակաշարը գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի տարածքում:
  1. 24.07.2012 թվականին Ենոքավան համայնքում իբր իրականացվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ, սակայն “Խաչաղբյուր 2” ՓՀԷԿ-ի ազդեցությունը տարածվում է մեկ այլ` Գետահովիտ համայնքի վրա, որը չի ճանաչվել որպես ազդակիր համայնք եւ որտեղ նշված ՓՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ չեն իրականացվել: Հետեւապես, խախտվել են Օրհոիսի կոնվենցիայի 4-րդ եւ 6-րդ հոդվածները, “Շրջակա միջավայրիվրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածները:
  1. 23.08.2012 թվականին տրված թիվ ԲՓ 70 փորձաքննական եզրակացության մեջ արտացոլված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն արգելքները, որոնք անթույլատրելի են դարձնում տվյալ տարածքում ՀԷԿ-ի շինարարությունը: Մասնավորապես`
  • “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` “Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը”:
  • Նշված ՓՀԷԿ-ի համար հատկացված տարածքը գտնվում է արգելավայրային գոտում` “Արջատխլենու” պետական արգելավայրում, եւ դրա պահպանման (բուֆերային) գոտում, որտեղ եւս արգելվում է իրականացնել “Արջատխլենու” պետական արգելավայրի էկոլոգիական համակարգերին եւ դրանց բնականոն զարգացմանը վնասող ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:
  • «Բոսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»: ՓՀԷԿ-ի շինարարության տարածքում աճում է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված «Արջատխլենի» ծառատեսակը եւ Կարմիր գրքում գրանցված այլ բուսատեսակներ:
  • “Կենդանական աշխարհի մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` “Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը”: Պաղջուր գետում ապրում է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված «Կարմրախայտ» ձկնատեսակը: Այդ գետի վրա “Խաչաղբյուր 2” ՓՀԷԿ-ի շինարարությունը, հանգեցնում է “Կարմրախայտ” ձկնատեսակի թվաքանակի կրճատմանը, ապրելավայրերի վատթարացմանը:
  1. Պարզջուր գետի վրա կառուցված եւ արդեն իսկ գործող “Խաչաղբյուր 1” ՓՀԷԿ-ի գործունեությունըեւս հանգեցնում է “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, “Բուսական աշխարհի մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, “Կենդանական աշխարհի մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի խախտման:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածներով` պահանջում ենք`

անհապաղ դադարեցնել “Խաչաղբյուր 2” ՓՀԷԿ-ի շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանը հասցված վնասները:

Հիշեցնենք, որ նամակին կից ստորագրություններով փաթեթը ուղղարկվել է նաև Բնապահապանության նախարարություն:

Գետահովիտ համայնքի բնակիչներ

20.09.2012թ.

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ