25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը

Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:

Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:

Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչլրագրող է։ Հաճախ նրանդիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարիլավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսիաշխարհահռչակ մեծերիինչպիսիք են Բերտրանդ ՌասելըՈւինսթոն ՉերչիլըՄարկՇագալըԱլֆրեդ ՀիչքոքըԹենեսի ՈւիլյամսըՊաբլո ՊիկասոնՍալվադոր Դալին,Վիլյամ ՍարոյանըՍերգեյ Փարաջանովը և այլքՆրա լուսանկարչականաշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններումմասնավոր եւազգային հավաքածուներում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ