«Ներքևից էլ կարելի է բարեփոխումներ անել»
«Գիտե՞ք, թե ինչպես է զինկոմիսարիատում ռազմակաբժկական կամիսիան աշխատում: Հարցնում են՝ բողոք ունե՞ս, ասում է՝ ոչ, և այդպես որոշում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը` խոսելով «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկի մասին, համաձայն որի նորակոչիկների պիտանելիության վերջնական գնահատակնը պիտի տան պոլիկլինիկաները: Առաջարկվող փոփոխությունը ներկայացնելիս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր. «Ներկայումս Զինկոմիսարիատում ձևավորվում է բուժհանձնաժողով, որը տալիս է եզրակություն վիզուալ կոնտակտի և զրույցի հիման վրա, որովհետև չունի որևէ ախտորոոշիչ սարքավորումներ և ուղեգրում է մարդկանց զննում անցելու ու դրանք հանձնաժողով ներկայացնելու»:
Վովա Վարդանովն իր հերթին պատմեց, որ որդիներից մեկը մագիաստրատուրան ավարտելուց հետո որոշել էր ոչ թե ասպիրանտուր գնալ, այլ զորակոչվել: «Ինքը լուրջ խնդիր ունի կրծքավանդակի և տեսողության: Երկու դեպքում էլ ասել է՝ բողոք չունեմ ու անցել է: Ես դեմ չէի, որովհետև այդ խնդիրներն ունենալով՝ նա պատրաստի հրամանատար է: Ամեն դեպքում ուզում եմ ասել դա մի հոգու հետ էր կապված, գնաց բանակ, այդպիսի քանի դեպքեր են լինում, իսկ եթե պոլիկլինիկայի թղթերը լինեին, ավելի իրական պատկեր կլիներ»,-նկատեց նա:
Միաժամանակ, Վարդանովն ընգծեց, որ սա նաև պոլիկլինիկաներին կստիպի որակի բարելավում ունենալ, կունենան ավելի լավ մասնագետներ: «Մեզ բոլորիս թվում է, թե գլխավորից է սկսում բարելավումը, դա այդպես չէ, ներքևից էլ է շատ հաճախ լինում: Ես 20 տարի է, որ մեր բանակայինների հետ պայքարում եմ, որ զենք բռնելու ձևը ոչ թե այսպես է, այլ այնպես: Վերջապես կես տարի առաջ ընդունվեց: Ներքևից էլ կարելի է բարեփոխումներ անել»,-եզրափակեց նա:
Ներկայացնելով առաջարկվող նոր մոտեցումը՝ Վիգեն Սարգսյանն ասել էր. «Մենք հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը կսահմանի կառավարությունը, այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է 2 անգամ նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնել: Հետևաբար, անիմաստ է զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձև, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենա ստորագրելու, ասի, որ զննել է, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի»:
Վերջինս միաժամանակ հայտնել էր, որ հանրապետական հանձնաժողովը պիտի շարունակի գործել, բայց ձգտում են ձևավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի հանձնաժողովը ևս վերջնական պատասխանատվություն կրի իր տված ախտորոշման համար, ոչ թե ասի, թե օրինակ՝ «էրեբունիի» կամ «Արմենիա» ԲԿ-ի տված թուղթն ավելի արժանահավատ է: