15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Միասին կարող ենք փրկել փոքրիկ Աննայի կյանքը /վիդեո/

՛՛Նվիրիր ինձ կյանք՛՛ նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում:

Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:
Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով ՛՛Ամերիաբանկ՛՛-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ