Հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցել է Եվրոպայի պաշտպանության նախարարների ժողովին:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ այդ ժողովից հետո Ջանիքլին առանձնահանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:
Հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ պայմաններում:
Հանդիպման ժամանակ Ջանիքլին շեշտել է, որ Վրաստանը Թուրքիայի համար մեծ կարևություն ունի: Նա նաև ասել է, որ թուրք-վրացական հարաբերությունները ռազմական ոլորտում ինտեսիվորեն շարունակում են զարգանալ:
Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Իզորիան Թուրքիային շնորհակալություն է հայտնել, որ այս տարվա օգոստոսին Վրաստանում բռնկված հրդեհների ժամանակ թուրքական կողմի ցուցաբերած մասնագիտական և տեխնիկական աջակցության համար: