02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ»

«Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ»,-այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նախարարի խոսքով՝ մի կողմից այն Հայաստանում թանկացել է, մյուս կողմից գյուղերում ավելացել է ոչխար բուծողների թիվը։  Տարվա առաջին կեսին ոչխարի արտահանումը Հայաստանից 342 տոննայից հասել է 580 տոննայի։ Այն հիմնականում վաճառում են Իրանում։

Նախարարը նկատել է, որ հայկական ոչխարի միս ավելի շատ ուտում են ոչ թե արտասահմանում, այլ երկրի ներսում, քանի որ  Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում։

«Ռեստորաններն ու հանրային սննդի կետերը սկսել են ավելի ակտիվ աշխատել, ինչի համար չի կարելի չուրախանալ»,-նկատել է  Իգնատի Առաքելյանը։

Նախարարը փաստում է, որ ոչխարի միսը Հայաստանում կիլոգրամի համար թանկացել է 100-150 դրամով, այլ ոչ թե 300-400, ինչը կարող է հաստատել ցանկացած մշտական հաճախորդ։

«Իսկ դա չպետք է համարել լուրջ բարձրացում։ Կերի պակաս չկա, եւ անասունների հարկադիր սպանդ չի իրականացվում ֆերմաներում»,-եզրափակել է գյուղատնտեսության նախարարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ