22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը հմուտ կառավարիչ է, որը ունի տարիների փորձ և մեծ շրջահայաց պատկերացում. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասում է, որ պետք չէ շտապել եզրակացություններ անել, թե ով է 2018 թվականի ապրիլին լինելու ՀՀ վարչապետը: Այսօր մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ նախագահն, անդրադառնալով տեսակետին, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն անփոխարինելի է վարչապետի պաշտոնում, ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը հմուտ կառավարիչ է, որը ունի տարիների փորձ և մեծ շրջահայաց պատկերացում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրների շուրջ։

«Եթե այս պահին դուք որպես եզրակացություն եք ուզում՝ Սերժ Սարգսյանին ընտրել ապրիլին, թե ոչ, նորից կրկնում եմ, մենք բոլորս ապրիլին կորոշենք», – հավելեց նա։ ԱԺ նախագահը  կառավարության մեկ տարվա աշխատանքը արդյունավետ է համարում։ «Վերջին ցուցանիշները, որոնք ներկայացվեցին, ցույց են տալիս, որ բավականին զարգացում է արձանագրվել։ Ուրախ եմ, որ կառավարության արդյունքները դրական են։ Բոլորս այդ արդյունքներից ենք կախված, որովհետև մեր հիմնական նպատակը մեր երկրի զարգացումն ու բարելավումն է», – եզրափակեց նա։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ