13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մեր երկրում 89 հազար 400 քաղաքացի աշխատանք է փնտրում

Այսօր   Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից պուրակում,   բացվեց աշխատանքի տոնավաճառ։ Այն կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածուան պետական գործակալության նախաձեռնությամբ։ Տոնավաճառին  ներկայացվում է մոտ 965 թափուր աշխատատեղ։

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ տոնավաճառւ ընթացքում գործատուները  վերցնում են գործազուրկ քաղաքացիների տվյալները, որպեսզի հետագայում անհրաժեշտության պատագայում կապ հաստատեն վերջիններից հետ։

 «Հիմնականում միջինը 50-60 տոկոսն են տեղավորվում  աշխատանքի։ Պարզ է՝ եթե կա աշխատանքի կարիք ունեցող գործատու եւ աշխատանք փնտրող, ապա այդ աշխատատեղերը պետք է համալրվեն համապատասխան որակավորում ունեցող կադրերով»,-  նշեց Արտակ Մանգասարյանը։

Վերջինս շեշտեց՝  զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝   մեր երկրում 89 հազար 400 քաղաքացի   աշխատանք   է  փնտրում․ ընդ որում, նախորդ տարվա համեմատ՝ այդ թիվը պակասել է 6000-ով։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ