13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության մեղադրանքով բերման է ենթարկվել: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թոփուզը սերտ կապեր է ունեցել  գյուլենական գործիչների հետ:

Հյուպատոսարանի աշխատակցին հարցաքննելուց հետո նրան կալանավորելու որոշում է կայացվել:

Մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու»  ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ