03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես ստանալ աստվածային զորությունը

Թեև աստվածային սկզբունքը ներկա է գոյակներից յուրաքանչյուրի մեջ, գոյակներից յուրաքանչյուրը չէ, սակայն, որ գտնվում է Նրա մեջ: Մենք ինքներս էլ Նրա մեջ կգտնվենք, եթե Նրան դիմենք մեծապես սուրբ աղոթքներով, խաղաղված իմացականությամբ:

Արդարև, Նրա օթևանը դա մի վայր չէ, կարծես թե տեղափոխվել կարողանար: Եթե մենք մի նավակի վրա լինեինք, և մեզ օգնության հասնելու համար դեպի մեզ նետեին պարաններ, որոնց մյուս ծայրը ամրացված լիներ մի ժայռի, ակնհայտ է, որ չէինք քաշի ժայռը դեպի մեզ, այլ՝ կմղվեինք, մենք և մեր նավակը, դեպի ժայռը:  Ահա թե ինչու  հարկավոր է աղոթքով սկսել, ո՛չ թե դեպի մեզ քաշելու համար այդ Զորությունը, որն ամենուր է և միաժամանակ ոչ մի տեղ, այլ՝ որպեսզի ինքներս մեզ դնենք Իր ձեռքերի մեջ և մենք միանանք Իրեն:

Սբ. Դիոնիսիոս Արիսպագացի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ