Ավարտվել է “Երևան Սիթի Տուր” քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են.
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։
Շնորհակալություն հայտնելով համագործակցելու և «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծառայություններից օգտվելու համար՝ տուրիզմի բաժինը միաժամանակ տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների կոլեկտիվ նախնական պատվերների, տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակում։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին։
Հեռ.` 514-230, էլ. փոստ` [email protected]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն