«Արամը մտածելու բան ունի» /տեսանյութ/
«Սփյուռքը մաշվում է…»,-«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ մտահոգություն հայտնեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Չորս միլիոնանոց Հայաստանի գաղափարը որքանո՞վ է իրատեսական: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:
Ադիբեկյանը նշեց, որ 5 միլիոնանոց Հայաստանի մասին ինքը խոսում էր դեռևս 30 տարի առաջ:
«Այդ ժամանակ կար ներգաղթ` Ադրբեջանից, Աբխազիայից ու Ջավախքից»,-նշում է սոցիոլոգը և հավաստում, որ սփյուռքը չի հատում, այլ տեղափոխվում է:
«Պարսկաստանից հայերը փախչում են, որովհետև ֆունդամենտալ իսլամական համակարգում երեխաներ դաստիարակելը շատ բարդ է: Եվրոպայում հեշտ է շատ ու այդ պատճառով գնում են: Սփյուռքը մնում է`սփյուռք: Մոտավոր տվյալներով աշխարհի շուրջ 105 երկրներում ապրում է 10-12 միլիոն հայ, որից մոտ կեսը գիտի հայերեն լեզուն: Արամը թող մտածի, ոչ թե վերաբաշխման մասին, այլ ազգապահպանման մասին, որ հայերը հայերեն գիր ու գրականություն չգիտեն, որ գոնե խոսակցական լեզու կարողանան պահպանել»,-ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը:
Մանրամասները` տեսանյութում: