Ինչքան ես շատ գումար ունենամ, այնքան ժողովուրդը շատ կօգտվի. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմել է խորհրդարանի աշխատակազմ, որպեսզի վճարեն իր՝ Երևանի վարձով տան գումարը, քանի որ օրենքը դա թույլ է տալիս: Henaran.am-ի հարցին, թե ապա հետո ինչու է հետ վերցրել այդ դիմումը, նա չցանկացավ մանրամասնել.
«Ինչքան ես շատ գումար ունենամ, այնքան ժողովուրդը շատ կօգտվի»,-իր նախնական որոշումը նա այսպես մեկնաբանեց, ապա շարունակեց՝ մեղադրելով լրագրողներին.
«Ինչքան ամոթ է բայց, ինչքան եք այդքան խառնվել, ես զարմանում եմ, որ դուք այդքան խառնվել եք: Հիմա այդ ի՞նչ կարևոր բան է»:
Նա նաև հերքեց մամուլի հրապարակումները, թե դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դիտողություն է արել իրենց պատգամավորներին, որ ԱԺ-ից վարձերի համապատասխան գումարները պահանջել են:
https://www.youtube.com/watch?v=eyqymRzrtwQ&feature=youtu.be