26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքուն լայնածավալ մարտական գործողությունների է պատրաստվում. Հրապարակ

Տեւական դադարից հետո հակառակորդի ռազմական գերատեսչությունը վերսկսել է ամենօրյա «ճակատային ամփոփագրերի» հրապարակումը։ Դրանք ստանդարտ տեքստեր են, որտեղ խոսվում է հայկական ուժերի կողմից «խոշոր տրամաչափի գնդացիրներով ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու» մասին։

Ընդ որում՝ հաղորդագրությունների աշխարհագրությունն սկսվում է հայ֊ադրբեջանական միջպետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածից եւ հասնում մինչեւ Արաքսի ափ՝ Կարախանբեյլի-Հորադիզ։ Զոհերի եւ կորուստների մասին ոչինչ չի ասվում, ինչից հասկացվում է, որ այդ «ամփոփագրերը» տարածվում են բացառապես քարոզչական նկատառումներով։
Հատկանշական է, որ վերջին օրերի հաղորդագրություններում ադրբեջանական կողմը մոռացել է խոսել «ձեռնարկված պատասխան քայլերի» եւ «հակառակորդի կրած նշանակալի կորուստների» մասին, մի բան, որ նախկինում առանձնահատուկ շեշտադրությամբ ընդգծվում էր։

Զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Եվ հարց է ծագում, թե ինչու են Բաքվում ամեն կերպ հակառակը ներկայացնում։ Հնարավոր է, որ դա արվում է սեփական հանրությանը միշտ «զգաստ» վիճակում պահելու նպատակադրվածությամբ։ Իշխանություններին, անշուշտ, ձեռնտու է մարդկանց անընդմեջ հիշեցնել, որ «պատերազմը դեռ չի ավարտվել»։ Մյուս կողմից՝ հակառակորդի նման պահվածքը կարելի է բացատրել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միլիտարիստական նոտաները թարմ պահելու մարտավարությամբ։ Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի սկզբներին Երեւան եւ Բաքու են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Նրանք տարածաշրջան են ժամանում, որպեսզի նախապատրաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս առթիվ նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից։ Միջնորդները հույս ունեն, որ հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության կայացմանը, ինչը թույլ կտա առկախ մնացած հարցերի շուրջ գալ փոխզիջումային համաձայնության։

Պաշտոնական Բաքուն, ինչպես կրակից, խուսափում է կողմերի միջեւ վստահության մասին որեւէ առաջարկությունից։ Ադրբեջանին ձեռնտու չէ Սարգսյան-Ալիեւ հավանական հանդիպման օրակարգը։ Եվ, ըստ երեւույթին, Բաքվում որոշել են շփման գծում իրավիճակ սրել։ Մի քանի օր առաջ ավարտված զորավարժությունների ամփոփման նպատակով հրավիրված կոլեգիայի ընդլայնված նիստում
հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարը բաց տեքստով առաջնագծի զորամիավորումների հրամանատարներին ցուցում է տվել «ոչ մի րոպե հանգիստ չտալ հայերին, մշտապես պատրաստ լինել լայնածավալ մարտական գործողությունների:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ