06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ասուլիսներն անիմաստ են դարձել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսի է: Մինչ այդ նա “Ֆեյսբուք”-ի իր էջում գրառում է կատարել: “Եւ ահա վերջին նորութիւնները։ 

Ասուլիսի եմ հրաւիրուած։ Ժամը 11-ին է։ Իրենց նախաձեռնութիւնն է։ Ես հատուկ որեւէ նիւթ չեմ առաջարկել։ Ասուլիսներն անիմաստ բան են դարձել։ Միեւնոյնն է հեռուստասփռում գոյութիւն չունի։ Միայն թերթերը, Ազատութիւնն ու մի քանի համացանցայիններ։ 

Մերոնցից, ովքեր եկած կլինեն, նրանց հետ կանդրադառնանք անելիքներին։ Հիմա կարեւոր է թռուցիկների պատրաստումը։ Վաղը կստուգենք մեր միկրոաւտոբուսն ու բարձրախօսները։

Մերոնք քաղաքապետարանում տեղեկացել են, որ 28-ին “Հայրենիք եւ պատիւ” կուսակցութիւնը հանրահաւաք ունի, այսինքն՝ հրապարակն զբաղուած է։ Խօսեցի Գառնիկ Մարգարեանի հետ։ Պարզւում է, հսկապէս ծրագրած են եղել նախապէս։ Չհաւատալու հիմք չունեմ։ Ազատամարտիկների հետ գրեթէ ամեն շաբաթ արուող հանրահաւաքներից մէկն է։ Վաղը Գ. Մարգարեանի հետ պիտի շարունակենք մեր խօսակցութիւնը։ Տեսնենք ինչ կարելի է անել։ 

Նոյ. 29-ինը մնում է”,-գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ