01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Ռուսաստանից հայտնի գործընկերները կզանգեն, կասեն՝ դուք ո՞վ եք, որ ձեր ռազմավարական շահերը հասկանաք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք»-ի կողմից առաջ քաշված ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի քննարկման ժամանակ նախ հիշեցրեց, որ մենք, իհարկե, կարող ենք պայքարել Ադրբեջանի դեմ, սակայն Թուրքիան ավելի ուժեղ է այս առումով: «Որևէ մեկ ուժ աշխարհում չկարոցավ Թուրքիային ստիպել բացել հայ-թուրքական սահմանը: Չե՞ք գտնում, որ անվտանգության տեսակետից Թուրքիային դիմակայելու առումով Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան ու ռուս սահմանապահներն իրական անվտանգության երաշխավորներ են՝ ելնելով նրանից, որ չի բացառվում թուրքական ներխուժում Հայաստան»,-հարցրեց նա:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով նախ ողջունեց, որ ՊՆ Վիգեն Սարգսյանը Չինաստանում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, ապա հարցրեց՝ իսկ ինչո՞ւ պիտի մենք ռուսական զենքից կախված լինենք: «Մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ռազմաբազա դուրս բերելու հարց չենք դնում»,-պարզաբանեց նա:

Շիրակ Թորոսյանը պատասխանեց ,որ Փաշինյանն ինքը ելույթում շեղում կատարեց տնտեսականից դեպի անվտանգության ոլորտ, այդ պատճառով էլ հարցնում է, թե եթե ՀԱՊԿ-ից էլ են ցանկանում դուրս գալ, ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը:

Փաշինյանն ասաց, որ  իրենց նախընտրական ծրագրում առաջարկում են, որ ՀԱՊԿ գործընկերներ լինի խոսակցություն, և պետք է հստակեցվի դաշնակցային պարտավորությունները, արդյոք հայտարարությունների մակարդակում պիտի լինի, թե նաև գործնական, եթե օրինակ Ադրբեջանը կրակում է սահմանապահ գյուղերի վրա, ու կորուստներ ենք տալիս մենք: «Մենք ասում ենք՝ այլընտրանքներ փնտրենք, եթե այլընտրանք կլինի, միգուցե այդ հարցն էլ կդրվի: ՀՀ-ն այնպիսի իրավիճակում է, որ եթե ՀՀԿ-ն որոշի որ մեր ռազմավարական շահերը հասկանանք, Ռուսաստանից հայտնի գործընկերները կզանգեն, կասեն՝ դուք ո՞վ եք, որ ձեր ռազմավարական շահերը հասկանաք, դուք ո՞վ եք, որ Կալաշնիկովը կզանգի, կասի՝ ձեր ռազմավարական շահերը որոնք են»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ