13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Թուրքիան ո՛չ կոգևորվի, ո՛չ կվախենա, ո՛չ էլ առանձնապես կհուզվի»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեն ու դրան հաջորդելիք իրադարձությունները Հայաստանի հետ ունեն անմիջական ազդեցություն, որովհետև մեր երկու հարևանները՝ Իրանն ու Թուրքիան, անմիջականորեն շահեր ունեն դրա հետ կապված: «Հետևապես, ուզենք, թե չուզենք, սա Հայաստանի վրա ազդելու է, իսկ թե ինչպես, դա մեծապես կախված է Հայաստանից»,-այսօր ասուլիսին ասաց նա:  Վերջինս ներկայացրաեց նաև, թե ինչ չպետք է անի Հայաստանը:

«Հայաստանն այն  պետությունը չէ, որ պետք է առաջինն ակտիվ քայլեր ձեռնարկի՝ ուղղված Քրդստանի ճանաչմանը և չանի քայլեր, որոնք բարդություններ կստեղծեն Իրանի հետ հարաբերություններում կամ ավելորդ կնյարդայնացնեն Թուրքիային այս իրավիճակում: Դրական չեզոքությունն ամենաօպտիմալ դիրքորոշումն է, քանի այնտեղ ինչ-որ մի հստակություն չի ուրվագծվել»,-նկատեց նա:

Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ սպառնում էր, որ կարող են գիշերով այնտեղ հայտնվել՝ նման կերպ ակնարկելով այն նույն սցենարի կրկնությունն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում:

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթից, որ վերջնաժամկետ ներկայացրեց Թուրքիային արձանագրությունների մասով, Ռ. Մեհրաբյանն ընդգծեց. «Թուրքիան ո՛չ կոգևորվի, ո՛չ կվախենա, ո՛չ էլ առանձնապես կհուզվի դրանից, ուղղակի սա Թուրքիային հիշեցում էր այս գործընթացի մասին, մանավանդ այս իրադարձությունները, որոնք տեղի են ունենում քրդական գործոնի հետ կապված, կարող են խթան հանդիսանալ Հայաստան-Թուրքիա երկխոսության համար»:

Ռ. Մեհրաբյանի համոզմամբ՝ երկխոսության դաշտ կա առնվազն կարճաժամկետ հեռանկարով: «Սերժ Սարգսյանը խոսեց մի փաստաթղթերի մասին, որոնք մեռած են արդեն երկար ժամանակ: Դրանք մեռած էին այն ժամանակ, երբ որ գրվեցին նույն ձևով: Դրանք պիտի ունենային երկու կետ, 1-ին կետով Հայաստանն ու Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, կետ 2՝ բացվում են դեսպանատներ: Ես հավատում եմ միայն այդպիսի արձանագրություններին: Դա գրվեց, որ չաշխատի: Չեմ կարծում, որ մեծ քար գցեց Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա, սա հիշեցում էր Թուրքիային և ինչ-որ տեղ փորձ՝ վերականագնելու ուշադրությունը երկկողմ միջպետական հարաբերությունների վրա, այս նոր իրաղությունների ու գործընթացների համատեքստում, կա խոսելու տեղ»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ