06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը

Երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով  հերքել է  Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար  Յոզեֆ Զիգելեի  հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.  «Ի պատասխան կայքի հոդվածին Եվրոպական Օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե  պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն  այն է, որ Գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է  Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Պարոն Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում  տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի  25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի   ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի Օմբուդսմենի ներկայացուցիչը (Օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ Օմբուդսմենի մասնակցության  կապակցությամբ:

Միջադեպից հետո Ադրբեջանի Օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր  Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:

     Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես  հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ