Աշոտյանը պռովոկացիայի ենթարկեց
ԿԳՆ-ում վերջին տարիներին կատարված փոփոխությունները հաջողված են համարվում միջազգային մասնագիտական հանրույթի կողմից, թե կառուցվածքային, թե բովանդակային առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ այս տարի միջազգային օլիմպիադաներից տասնհինգ մեդալ են բերել հայ աշակերտները, որոնք թվով ավելի շատ են, քան Ադրբեջանի ու Վրաստանի բերած մեդալները միասին վերցրած: Բացի այդ կրթության ոլորտի ցուցանիշներով Հայաստանը ԵՄ մի շարք երկրներից ավելի բարձր հորիզոնականներում է գտնվում:
Նախարարն ընդգծեց, որ կարիք կա ուսումնական ծրագրի վերանայման: ՛՛Երբ համեմատում ենք խորհրդային վերջին տարվա հետ, շատ մեծ շեղում է եղել դեպի հումանիտար ու սոցիալական գիտություններ, նվազել է բնագիտական ու ճշգրիտ կրթությունների տեսակարար կշիռը՛՛,-հայտնեց Աշոտյանը:
Ինչ վերաբերում է 12-ամյա կրթության համակարգին, ապա նախարարը նախ շեշտեց, որ համակարգը այդպիսին է մնալու և 11-ամյա չի դառնալու, ինչի մաիսն հաճախ հասարակությունը խոսում է: ՛՛Ընդունում ենք, որ այս դաշտում խնդիրներ կան, կազմակերպչական խնդիրներ կան՛՛,-ասաց նա՝ բացատրելով, որ կարիք կա ծնողներին հոգեբանորեն հասկացնել, որ երեխաները պետք է վերջին տարիներին ևս դպրոց հաճախեն: ՛՛
Սա զավեշտալի է, և մի քանի հետխորհրդային երկրների ներկայացուցիչներ են միայն ինձ հասկանում, երբ ես խոսում եմ այդ մասին: Մենք իրականում ունենք այդ խնդրը, չենք կարողանում պայքարել բոլոր ծնողների դեմ՛՛,-նկատեց նա:
Դիտարկմանը, թե ծնողները դա ժամանակի կորուստ են անվանում, նախարարն արձագանքեց. ՛՛Եթե մարդը լինում է ֆիզմաթ, հայ գրականություն սվոորելը ժամանակի կորո՞ւստ է՛՛:
Աշոտյանը կատակեց, թե պրովոկացիայի է ենթարկում լրագրողներին: ՛՛Իմաստն այն է, որ նախարարությունում լրջագույն քննարկում ենք ինչպես անել, որ հանրակրթական երրորդ աստճանի կրթությունը կարևորվի ծնողների համար, այսինքն՝ ատեստատն ունենա կարևոր նշանակություն՛՛: