Կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բուժել առանց վիրահատության. բացահայտում /վիդեո/
ԵՊՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ “Նաիրի” Բ/Կ ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց քաղցկեղածին ուռուցքների, մասնավորապես կանանց սեռական օրգաններում առաջացող և կրծքագեղձի գոյացությունների մասին:
“Բժշկության տարբեր ոլորտներ զարգանում են տարբեր տեմպերով, կան ոլորտներ , որ զարգանում են միջին արագաությամբ, կան ոլորտներ, որ զարգանում են կայծակնային արագությամբ: Ուռուցքաբանությունը այդ առումով շատ ակտուալ է, քանի որ սրտամկանային հիվանդություններից առաջացող մահացություններից հետո ուռուցքաբանությունը` երկրորդ տեղում է”,-նկատեց Արտեմ Ստեփանյանը:
Մասնագետի դիտարկմամբ` ուռուցքաբանության մեջ օր օրի կարող են բուժման նոր մեթոդներ հայտնագործվել.
“Քաղցկեղի մասին մենք ավելի շատ չգիտենք, քան գիտենք: Ուռուցքաբանության մեջ փոփոխությունները շատ արագ են նկատվում և նորագույն մեթոդները հնարավորություն են տալիս բավականին էֆեկտիվ պայքարել քաղցկեղի դեմ: Կնոջ օրգանիզմի տարբեր տեղերում կարող է բույն դնել քաղցկեղը: Սեռական օրգանների քաղցկեղը կանանց մոտ մոտավորապես 42 տոկոս է, իսկ չարորակ ուռուցքներից մահացող կանանց թիվը` ըստ վիճակագրության 25 տոկոս է”:
Ստեփանյանը նշեց, որ քաղցկեղը համարվում է ամենանենգ հիվանդություններից մեկը: Քանի որ քաղցկեղը այն հիվանդությունների թվում է, որը սկզբնական փուլում ինչ որ ձևով չի արտահայտվում և հարվածում է հանկարծակի:
Մասնագետը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում ավելի հեշտ և ավելի էժան է քաղցկեղի հետ կապված վիրահատություններ անելը: Այդ փաստը զարմացրել է անգամ գերմանացի գործընկերոջը: Հայաստանում արդեն կրծքագեղձի քաղցկեղի դեպքում խորհուրդ չի տրվում հեռացնել կրծքագեղձը, այլ հեռացվում է միայն չարորակ գոյացության հատվածը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: