25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը միանգամից չի վերցնի վարչապետությունը. Իրատես

Բոլորը, այդ թվում՝ Կարապետյանների կոնգլոմերատը, հասկանում են 2018-ի դիլեման. այն է՝ ոչ միայն Սերժ Սարգսյանն է որոշելու, այլև ինքն է լինելու, այսպես ասած, իր իսկ «իրավահաջորդը», որքան էլ այդ հարցում հայեցողական լինի Ռուսաստանի դերակատարությունը։

Ընդ որում, մեր տեղեկություններով, նույն այդ կոնգլոմերատը համաձայն է նաև նման հեռանկարի (չնայած այլ ելք էլ չունի)։ Հենց միայն այն պատճառով, որ խաղա­տախտակին շարված այդ «փունջը» քաղաքական որեէ լծակ չունի հայաստանյան զարգացումների վրա այս կամ այն կերպ ազդելու, նաև հենց այդ «հանձնառությամբ» է գնում դեպ «տասնութ»։ Ասել է՝ խաղատախտակի վրա դերակատարությունները բաշխված են ի սկզբանե. Սերժ Սարգսյանին՝ երկրի անվտանգության, արտաքին և ներքին քաղաքականության լծակները, կոնգլոմերատին՝ տնտեսության։

Զարգացումներն էլ, ըստ ամենայնի, կընթանան հետևյալ ամպլիտուդով. Սերժ Սարգսյանը միանգամից չի ստանձնի վարչապետության «տիտղո­սը»։ Նա որոշակի «թայմ-աուտ» կվերցնի, որը շատ երկար չի տևի, որովհետև Հայաստանում առանց «գրչի» մարդը շատ արագ է վերածվում երիտթոշակառուի, որքան էլ իր ներքո ունենա ՀՀԿ-ի նման կաստայացած մեծամասնություն։

Եվ ինչ-որ մի պահի (սահմանին ինչ-որ լարման, դիվերսիայի հետ կապված) ՀՀԿ ԳՄ ծերակույտն ու խորհուրդը «ազգովին կխնդրեն» Սերժ Սարգսյանին՝ դառնալ վարչապետ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի «մունդիրով», որովհետև հանրապետական կուսակցության ղեկավարը, եթե անգամ նա Սերժ Սարգսյանն է, չի կարող (իրավունք չունի) «խառնվել» երկրի անվտանգության խնդիրներին, կամ, ինչպես նույն Սերժ Սարգսյանն է ասել, նահանջե­լու (կամ առաջ գնալու) հրաման տալ։

Եվ ապա՝ կա անչափ օբյեկտիվ մեկ հարցադրում ևս. ո՞վ է լինելու գլխավոր բանակցողը Հայաստանի կողմից՝ դարաբաղյան հարցում՝ 2018-ին, եթե Սերժ Սարգսյանը «նստում» է ՀՀԿ գրասենյակում. Կարեն Կարապետյա՞նը, էդվարդ Նալբանդյա՞նը (ընդ որում, ասում են՝ վերջինս անհամբեր սպասում է Ֆրանսիայում իր դեսպան դառնալու երկրորդումին, քանզի Չիտեչյանի վրա այլևս հալ չկա)։ Ու թե լինենք անկեղծ՝ եթե մնացած հարցերում կարող են կադրային ինչ-ինչ այլընտրանքներ լինել, դարաբաղյան բանակցությունների հարցում, որքան էլ պարադոքսալ է, «սուրբ տեղը դատարկ է» :

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ