27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մելիք Ադամյանի փակ ակումբում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը արտահերթ նիստում նշեց, որ ԱԺ-ն լուրջ հաստատություն է, և առաջին հարցը, որ պետք է տալ, այն է՝ արդյո՞ք պետական բյոջեն կապ ունի իրականության հետ:

՛՛Սրա միակ նպատակն է քողարկել երկրում տեղի ունեցող համակարգային թալանն ու կոռուպցիան և այնպես ներկայացնել, իբր երկիրը սլանում է զարգացման հունով՛՛,- ասաց նա:

Ըստ Զուրաբյանի՝ բյուջեում չկա ռազմավարություն: ՛՛Մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը համակարգված կոռուպցիայի բյուջե է, որը պետական եկամուտների և ծախսերի թալանի բյուջե է, որը պետական անվճարունակության բյուջե է, որը խաբեության բյուջե է՛՛,-ասաց Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, թե ամեն տարի ներկայացված բյուջեում բովանդակային և քաղաքական առումով փոփոխություն չկա, ինչն իրեն հուշում է, որ կառավարության մոտ դեժավյու է։ ՛՛Բայց այս տարի ինչ-որ բան փոխվել է՝ կառավարությունն անկեղծ է և անդամներից մեկը խոստովանեց, որ տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք, որ ներդրումները 64%-ով նվազել են և նվազում են՛՛:  

Նարիա Զոհրաբյանը նկատել է, որ այս կառավարությունը գիտի, որ պաշտոնավորությունը քաղաքական մոտիվացիա չունի և այն որոշվում է ՛՛Մելիք Ադամյանի փակ ակումբում”։

“Այս կառավարությունը պետք է շարունակի պաշտոնավարել ՀՀ քաղաքական ուժերի և հայ ժողովրդի ինադու։ Արժանապատվությունը և քաղաքական պատասխանատվությունը վերացական, աբստրակ վիճակ չէ, այն կամ լինում է կամ չի լինում։

ԲՀԿ-ն դեմ է բյուջեի այս նախագծին՛՛,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ