26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկնարկում է «Գրքաբաց»-ը

Մեկնարկում է ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների նախաձեռնած առաջին «Գրքաբաց» ծրագիրը:

Սեպտեմբերի 29-ին ժամը 11:00-ին,  Աշոտ Նավասարդյանի անվան 196 միջ. դպրոցում տեղի կունենա «Գրքաբաց» նախագծի բացման միջոցառումը:  

Նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված Երևանի՝ Ա. Նավասարդյանի անվան N 196 դպրոցի դասասենյակներից մեկի պատերն այսուհետև կզարդարեն հայտնի գրքերի սիրելի հերոսների կերպարները: Դասասենյակի վերանորոգման և նկարչական աշխատանքները կատարվել են բացառապես կամավորական հիմունքներով: Ամիսներ առաջ բարեգործական համերգի ժամանակ հավաքված գրքերը կենդանի շունչ կհաղորդեն սենյակին: Ավելին՝ այնտեղ պարբերաբար կհյուրընկալվեն մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ և դպրոցի երեխաների հետ կանցկացնեն հեքիաթների, պատմվածքների ընթերցումներ: Գրքաբացը ոչ միայն ընթերցանության նոր մշակույթ է երեխաների համար, այլև կարծիքների, մտքերի փոխանակման նոր ու ժամանակակից հարթակ:

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժները նպատակ ունեն զարգացնել «Գրքաբացը» ծրագիրը և հաջորդ դասասենյակները կբացվեն մարզերում գտնվող դպրոցներում և կտարածվի մինչև Արցախ:

 

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների  համաշխարային ցանցը ստեղծվել է 1995թ., իսկ Երևանյան խումբը, համաշխարհային ցանցի մի մասն է կազմում, որը ստեղծվ է 2007թ.:  Աշխարհի ամենամեծ երիտասարդական ցանցն է, որը ամբողջ աշխարհով ունի ավելի քան 18.000 կամավոր:  Կամավորների գործունեության հիմնական նպատակն է իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել Հայաստանի տարբեր ոլորտները ՝ կրթական, մշակութային, քաղաքական և այլն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ