20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Միայն անկախությունը բավարար չէ (տեսանյութ)

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը վստահ է ՝ յուրաքանչյուր երկրի համար անկախությունը երաշխիք է, որ այն ունենա նաև ինքնիշխանություն։ «Բայց պետք է ասեմ, որ միայն անկախությունը բավարար չէ, որ պետությունը ներդաշնակորեն զարգանա։ Անկախություն ձեռք բերելուց հետո առաջանում են ներքին մարտահրավերներ։ Մեր երկիր մոլորակն այսօր կայծակնային արագությամբ ընթանում է դեպի գլոբալիզացիա։ Այս ճանապարհին որոշ պետություններ զրկվում են ինքնիշխանությունից, որոշ պետություններ էլ ավելի են հզորանում», – այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա:

Ըստ նրա, հարկ է գիտակցել, որ Սահմանադրությունը չպիտի դիտարկվի միայն որպես տեխնիկական փաստաթուղթ։ Յուրաքանչյուր քաղաքացու մտածելակերպի մեջ պիտի լինի սահմանադրական արժեքներին համապատասխան աշխարհայացք։ «Գաղտնիք չէ, որ մեր երկրից արտագաղթում են ոչ միայն սոցիալական, ֆինանսական խնդիրներ ունեցողները, այլև նրանք, ովքեր չունեն նմանատիպ խնդիրներ։ Դրա պատճառը հենց այն է, որ մեր երկրում սահմանադրական արժեքները չեն գործում այնպես, ինչպես որ պետք է գործեին», -կարծում է նա:

Առավել մանրամասն’ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ