Այս տոնը ոչ մեկի նվերը չէ. Պարույր Հայրիկյան/տեսանյութ/
«26 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը իր կյանքում առաջին անգամ ինքնորոշվելու հնարավորություն ունեցավ և 94 տոկոսով քվեարկեց անկախության օգտին: Դա մեր պատմության մեջ առաջինը լինելով պետք է էական ներդրում ունենար պետականության կայացման գործում: Այս տոնը մեր ազգի մեծագույն տոնն է համարվում»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով՝ այս տոնը իրականում ինքնորոշման տոն է, իսկ անկախության հռչակագիրը հրապարակվել է դեռևս մեկ տարի առաջ:
«Այս տոնը հայ ժողովրդի հաղթանակն է և ոչ մեկի նվերը չէ»,-ընդգծեց Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: