Հանդուրժողականություն դրսևորել. փոխվարչապետի պատասխանը
2014 թվականի պետական բյւոջեի վերաբերյալ խորհրդարանում ընդդիմության քննադատություններից հետո ելույթ ունեցավ փոխվարչապետ, Տարածաքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Վերջինս հիշեցրեց, որ նախորդ երկու տարիներին տեղի են ունեցել համապետական ընտրություններ, դրանց արդյունքներով ձևավորվել է քաղաքական թիմ և այդ քաղաքական թիմն իր պատկերացումներով, իր մոտեցումներվ համապատասխան ծրագրեր է մշակել ու դրանք ներկայացրել ԱԺ-ի հավանությանը: ՛՛Այդ ծրագրերը հետևողականորեն մենք փորձում ենք կյանքի կոչել: Իհարկե, չեք գտնի աշխարհում մի կառավարություն, որ քննադատության որևէ առիթ չտա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս տարիներին կառավարությունը փորձել է այդ ծրագրերը համագործակցաբար իրականացնել կոչ անելով քաղաքական դաշտի ուժերին միաիսն լուծումներ գտնել: Այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կյանքում բացի բացասականից ու նեգատիվից որևէ դրական հույս չկա՛՛,-ասաց փոխվարչապետը:
Ըստ նրա՝ նման մթնոլորտում ոչ ոք չի կարող բարեփոխումներ անել ու արդյունավետ աշխատել: Նա կոչ արեց պետական բյուջեի փաստաթղթում ոչ միայն բացասականը տեսնել, այլև դրականը գնահատել: ՛՛ Շատերը խոսում են՝ մարզերոմ այս են ասում, այն են ասում, բայց մարզերում բոլորիցս՝ իշխանություն ու ընդդիմություն, առաջընթաց են սպասում, ոչ թե քննադատություն ու գովասանք՛՛: Արմեն Գևորգյանը նաև խորհուրդ տվեց թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը և սևով սպիտակի վրա գրվածը չներկայացնել այնպես, ինչպես ընդդիմությունն է ուզում:
՛՛Կոչ եմ անում, որ կարողանանք հանդուրժողական լինել գոնե այս դահլիճում ու այդ մթնոլորտում ձևավորենք այդ ծրագիրը, որով մենք բոլորս, անկախ նրանից՝ ընդդիմություն ու իշխանություն ենք, աշխատելու ենք՛՛,-եզրափակեց ՏԿ նախարարը: