30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հայերենը վերանալու պարտադրանքի առաջ էր»

«Մենք՝ 80-ականների վերջից հրապարակներում դերակատարություն ստանձնած սերունդը, երեք ծանրակշիռ շարժառիթ ունեինք խորհրդային երկրի կարծր թվացող հիմքերը մեր փխրուն եղունգներով փորելու, «չարիքի կայսրություն» անունը վաստակած բռնապետության գաղափարախոսների «մի խումբ էքստրեմիստներ» պիտակին արժանանալով՝ մեր մեջ կուտակված ձգտումների և կենսասիրության շնորհիվ իններորդ ալիքի հզորությամբ թափ առնելու։
Այդ երեք շարժառիթները հանրահայտ են.
ա) բնապահպանություն,
բ) ժողովրդագրություն,
գ) լեզու։
Հայաստանը միաժամանակ հայտնվել էր երեք աղետների եզրին։
80-ականների Հայաստանը…
Մտավորականության սրճարանային զրույցների, տարբեր վայրերում ծավալվող բուռն քննարկումների գլխավոր թեմաները սրանք էին:
Քիմիան օրեցօր թանձրացնում էր բաղադրությունն օդում, ջրում և հողում, և դա դանդաղ գործողության մեջ դրված ռումբ էր, որ մի գեղեցիկ օր կարող էր պայթել։ Հայաստանի երկինքը շարունակ մշուշված էր արտանետվող նյութերից, որ առատորեն բխում էին մի քանի տասնյակ թունավոր հսկաներից՝ ատոմակայան, նաիրիտ, ալավերդու կամ քաջարանի պղնձամոլիբդենային, վանաձորի քիմիական, արարատի ու հրազդանի ցեմենտի գործարաններ, թույնի, հիվանդությունների ու մահվան բազմաթիվ ակունքներ…
Այս ամենից հեռու՝ սահմանակից հանրապետության գյուղերն ընդլայնում էին իրենց արոտավայրերը շոգից ստվեր քշվող մեր անասունի հաշվին, անասունի հետևից գնացող մեր նախրապանի հաշտ հայացքի ուղեկցությամբ: Ու մեր սահմանամերձ շրջաններում՝ տարեցտարի շատացող ադրբեջանցիներ, ադրբեջանաբնակ գյուղեր, շուկաները՝ լցված ադրբեջանցի վաճառականներով, ադրբեջանական էժան մրգով ու բանջարեղենով, ի վերջո՝ Հայաստանում ադրբեջանցիների պատկառելի առկայությամբ ու աճի աղետալի տեմպով…
Եվ զուգահեռաբար սնկի պես աճող ռուսական դպրոցները, էս ամեն ինչին մի տեսակ վերևից, քամահրանքով, զզվանքով կամ անտարբեր նայող դրանց շրջանավարտները՝ մի քիչ ավելի սպիտակամաշկ ու ավելի աչքաբաց, շատ ավելի բարեկեցիկ, հայերեն խոսողների հանդեպ վերամբարձ արհամարհանքով, երբեմն էլ մեծահոգի,- ինչպես ազնվականները կարող են լինել պլեբեյների հանդեպ։
Եվ հայերենն աստիճանաբար կուչ էր գալիս, կուլ էր գնում համատարած ռուսերենամոլությանն ու քաղքենիությանը՝ աստիճանաբար իր տեղը ռուսերենին զիջելու և ի վերջո վերանալու պարտադրանքին ընդառաջ»։
(Հատված անավարտ էսսեից)»:

Լրագրող, գրող Վասակ Դարբինյանի գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ