27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել…Փաշինյանը ցույց տվեց կառավարության բառապաշարը

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2014թ-ի բյուջեի եզրափակիչ ելույթում այն անվանեց հուսահատ, անողնաշար բյուջե: Իսկ մինչ այդ նա նշեց, թե ՀՀ Կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս ինչ բառապաշար է օգտագործել ՛՛Օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ հանրահռչակել։ Ահա այն բառերը, որոնք դուք կարող եք գտել բյուջեի ուղերձում, բայց այդ փաստաթերին ծանոթալիս հարց է առաջանում՝ գործո՞ւմ է այս կառավարությունը, որովհետև ՀՀ-ի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերի աղքատության մասին բյուջեի ուղերձում որևէ բառ չկա՛՛,-հայտարարեց Փաշինյանը:

Ապա անդրադառնալով ոլորտներին՝ պատգամավորը ընդհանրացրեց, թե ինչու է այդպես տխուր պատկերը և ինքն էլ պատասխանեց. ՛՛Որովհետև կառավարությունը փող չունի՛՛:

 Փաշինյանը մեջբերեց, թե Ֆինանսների նախարարն ասում է, որ քաղաքականություն է փոխվել։ ՛՛Քաղաքականությունն այնքան հաճախ է փոխվում, որ եզրակացնում ես, որ ձեր կառավարությունը չունի ռազմավարություն՛՛:

 Պատգամավորն ընդգծեց, թե գործազրկության հետ ավելի խայտառակ թվեր կան: ՛՛Ես դեմ եմ քվեարկելու բյուջեի նախագծին, որովհետև չեմ կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ հընթացս արձանագրվում է, որ զորակոչիկների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, աշակերտների թիվը պակասել է և շարունակելու է ծնունդների թիվը պակասել է՛՛:

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ մարդիկ տեսնում են, որ այս կառավարությունը այս իշխանությունը փոփոխելու բոլոր ճանապարները փակել է: ՛՛Սա հատուկ պարտավորություն է դնում ընդդիմության վրա, որովհետև ընդդիմությունը պարտավոր է ժողովրդին առաջնորդել ոչ թե հուսահատ քայլերի, այլ ընդդիմությանը պարտավոր է ժողովրդին առաջնորդել հաշվարկված քայլերի՛՛,-եզրափակեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ