01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ պատասխան են տալու նախագահին

”Հույս ունենանք, որ կանխատեսւոմներ, միայն նշեմ, որ անցյալ տարի նույն եվրոպական բանկը ավելի ցածր աճի տեմպ էր կանխատեսել Հայաստանում ոչ ավելի քան հինգ տոկոս, բայց մենք ունեցանք յոթ տոկոս:

Այս տարի մեր կանատեսումները 4.1%-ի շրջանակներում են, սպասենք, դեռ երկու ամիս կա, բայց ես հույս ունեմ, որ 2.5% չի լինի, կլինի ավելի բարձր՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է ՎԶԵԲ-ի կանխատեսումները, որ այս տարվա տնտեսական աճը կարող է 2.5% կազմել, պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե նախագահի պահանջած յոթ տոկոս տնտեսական աճն ի վերջո չի իրականացվում, ի՞նչ պատասխան են տալու նախագահին, նախարարը պատասխանեց.  ՛՛Յոթ տոկոս տնտեսական աճի թիրախը քաղաքական թիրախ է: Բոլորդ հիշում եք, որ օրինակ անցյալ տարի տնտեսական աճը, որը պետական բյուջեի մասին օրենքում էր գրված 4.2% էր, կազմեց յոթ տոկոս, այս տարվա համար 6.2% է, այսինքն ընդհանուր առմամբ յոթ տոկոսը դա քաղաքական թիրախն է, ինչը նշանակում է, որ կառավարությունը պետք է անի առավելագույնն այդ թիրախին հասնելու համար: Եթե յոթ տոկոս տնտեսական աճը չի ապահովվում, քննարկման ենթակա է, արդյոք կառավարությունն արել է ամեն հնարավորը այդ թիրախին հասնելու համար՛՛:

Մեր հարցին, թե արդյոք արել է կառավարությունը հնարավոր ամեն ինչ՝ ըստ նախարարի, նա պատասխանեց որ տարին դեռ չի ավարտվել:

՛՛Այդ թիրախին հասնելը կամ չհասնելը շատ ու շատ գործոններից է կախված՛՛,-շեշտեց Դավիթ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ