03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ահազանգ. վիրուս է տարածված, բժիշկները չեն հասցնում. Առավոտ

Վերջին շրջանում մանկական հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել։ Թերթին վերջին օրերին ծնողներ են ահազանգում՝ նշելով, որ ինչ-որ վիրուս է տարածված, փոքրիկներին երբ հիվանդանոց են տանում,
ստիպված են լինում հերթ կանգնել, քանի որ բժիշկները ծանրաբեռնված են աշխատում։ «Ես երեխայիս հիվանդանոց տարա բարձր ջերձությաբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են հի֊վանդները։ Բայց թե ինչ վիրուս է՝ ոչինչ չասացին»,֊ պատմեց ծնողներից ճեկը։ Մեկ այլ ծնող էլ
պատմեց, որ աճբողջ ընտանիքով հիվանդացել են, ու բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, լուծ, մկանային եւ ստամոքսի ցավեր. «երեխաներս հենց ապաքինվեն, ես մանկապարտեզ ու դպրոց չեմ տանի, որովհետեւ եթե վիրուս է, չի բացառվում երեխաների մոտ նորից կրկնվի»։

Մեզ դիճած րւսղարացիները խուճապի ճեջ են, տագնապած ասում են. «Ոչ մի նորմալ մեկնա­բանություն չենք լսում, մեկն ասում է՝ անհայտ վիրուս է, օդակաթիլային է, մյուսն ասում է՝ հայտնի է, 3-րդն ասում է՛ բուժվում է, բան չկա, բայց իմ շրջապատում բոլորը հիվանդ են, իմ ծանոթներից 10-15 հոգի հի­վանդ են, օրերով հիվանդանոցում պառկած, աչքիդ առաջ երեխաներդ մի ժամում վատա­նում են, մարդ վախենում է։ Ու ոչ մի պետական կաոույց ոչինչ չի ասում՝ «տապկել», նստել են։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ