21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու հասարակությունը չի նկատում կոռուպցիայի նվազումը

Արդարատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց վարչապետի այն դիտարկումը, թե կոռուպցիայի հաղթահարման հացում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Այդ դեպքում ինչու հասարակությունը չի զգում հարցին, նախարարը պատասխանեց.

՛՛Մի բան է, որ դրանք իրականում նվազել են, մյուս դեպքում հասարակության ընկալումը: Կարող եմ մեկ օրինակ բերել՝ եթե իրավաբանական անձի գրանցումը դու կարող ես 15 րոպեում անել ու ոչ մեկի չտեսնել և ամենամեծ ցանկության դեպքում էլ, դու չես կարող ոչ մեկի կաշառք տալ, չի կարելի դա չնկատել ու չասել, որ կոռուպցիոն ռիսկերը նվազել են:

Իսկ այնտեղ կար կոռուպցիոն ռիսկ, որովհետև պետք է գնայիր, կանոնադրություն հաստատեիր, պիտի սխալ գտնեին, հետ ուղարկեին հետ, հետո նորից հետ գայիր, հետո գլուխ ծռեիր, ասեիր, ոնց անենք, որ վերջապես հարցը լուծվի՛՛:

Նախարարի խոսքով՝ նման փոփոխություն կատարվել է նաև ԶԱԳՍ-ում: Այսօր երեխայի ծննդական կարելի է ստանալ առանց էլեկտրոնային տարբերակի: ՛՛ Ասել կոռուպցիա չկա, ոչ մեկը չի կարող, բայց կարծում եմ, այն նվազել է՛՛,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարի խոսքով՝ կառավարությունն իրականացնում է մի ծրագիր, ըստ որի՝ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոսը հնարավոր է լինելու ստանալ առցանց կամ մեկ պատուհան մեկ օր սկզբունքով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ