27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով որոշմանը, որ Հայաստանը Մինսկում ստանձնել է պարտավորություն չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն, հարցրեց. ՛՛Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի որ հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին: Որն է Մաքսային միության շահը, չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը մեկ շահ, Ղազախստանն էլ՝ մեկ այլ շահ՛՛:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ Ղազաղստանի նախագահ Սուլթան Նազարբաևը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է: ՛՛Հիմա ի՞նչ, այս հայտարարության դեմ եթե Հայաստանը անի որևէ հայտարարություն, նշանակում է, որ ՄՄ շահերին դե՞մ է կատարվում՛՛,-հարցրեց Զոհրաբյանը:

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, թե ՀՀ իշխանության բոլոր մարմինները ազատ են անել այնպիսի հայտարարություն, որոնք նպատակահարմար են գտնում, այն իրավասության ներքո, որոնք սահմանում է սահմանադրությունը և որևէ մեկը չի կարող կաշկանդել անել այնպիսի հայտարարություններ, որոնք գտնում են նպատակահարմար:

Ապա Սարգսյանը շեշտեց. ՛՛Այո, դուք ճիշտ եք, ցավոք սրտի, դեռևս ոչ միայն ՄՄ անդամները, այլև ՀԱՊԿ շրջանակներում մենք տեսնում ենք, որ շատ հաճախ միջազգային ասպարեզներում մեր գործընկերները, չեն պահպանում այն քաղաքական պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել և հաճախ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ընդհանուր շահերից: Եվ նման իրավիճակ ենք ունենք այսօր՛՛:

Վարչապետն ավելացրեց, թե իրենց քաղաքական դիրքորոշումն է, որ պետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան դառնալ Մաքսային միության լիակատար անդամ, ինչը նշանակում է, որ քաղաքական մակարդակներում Հայաստանի հարաբերությունները պետք է տարվեն այդ հունով, որը նպաստելու է լիակատար անդամակցությունը ՄՄ մեջ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ