25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերմանական ընկերությունները բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայում

Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:

«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոփֆները նամակներ է ուղարկել գերմանական DAX ինդեքսը կազմող 30 ընկերությունների նախագահներին՝ թուրքական մեդիայում անցկացվելիք  արշավին աջակցելու խնդրանքով:

Դյոփֆները մտադիր է իր կոչին կից հրապարակել գերմանական առաջատար արդյունաբերողների, բանկերի ու ապահովագրական ընկերությունների անուններն ու նախագահների ստորագրությունները:

«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենց նպատակը կալանավորված Դենիզ Յուջելի և մյուս գերմանացիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Յուջելը Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներից ամենահայնին է, սակայն ակցիան միայն նրա պաշտպանության համար չէ. նպատակ կա ուշադրություն հրավիրել ընդհանրապես տիրող անբարենպաստ դրության վրա:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիայի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության պատրաստակամություն հայտնի Դյոփֆներից նամակ ստացած ընկերությունների կեսից ավելին:

«Axel Springer»-ի ակցիայի հիմնական ուղերձը հետևյալն է. «Թուրքիայի համար, որի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հիմնարար նշանակություն ունի իրավական պետության սկզբունքների, հիմնարար իրավունքների և մամուլի ազատության պահպանումը: Եթե այս ժողովրդավարական հիմքը թերի լինի, տնտեսությունը վնաս կկրի»:

Հավելենք, որ Գերմանիայի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ այժմ Թուրքիայում կալանավորված է Գերմանիայի 54 քաղաքացի, որոնցից 11-ը՝ քաղաքական պատճառներով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ