14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եվս 50 երիտասարդներ՝ ՀՀԿ ԵԿ անդամ

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր անդամատոմսեր են հանձնվել շուրջ 50 երիտասարդների։ Երիտասարդական կազմակերպության ղեկավարԿարեն Ավագյանը շնորհավորել է ներկաներին ՀՀԿ ԵԿ-ին միանալու կապակցությամբ․«Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ ձեր որոշման համար։ Դուք այսուհետ մի ավելի մեծ ընտանիքի մասն եք կազմելու, քան երիտասարդական կազմակերպությունը, քանի որ բոլոր քաղաքական գործընթացներում մեր կուսակցությունը հանդես է գալիս որպես մեկ ամբողջական քաղաքական ընտանիք։ Մեզ  մտահոգում է յուրաքանաչյուրիդ խնդիրը և հետաքրքրում յուրանքանչյուրիդ նոր գաղափարն ու առաջարկը»-, նշել է Կարեն Ավագյանը հավելելով, որ լիահույս է, որ նոր սկսած ընկերությունը երիտասարդների հետ երկար կյանք կունենա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ