«Գերեզմանում քար եմ տաշում, որ երեխուս գերեզմանը մի կերպ ծածկեմ ».ազատամարտիկի կին
«Ծայրահեղ ծանր վիճակում ենք ու լրիվ անհույս: Կյանքի գնով ուզում եմ մեծացնել միակ դստերս: Որդուս մահից հետո մեր վիճակը սարսափելի է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը:
Հովակիմյանի խոսքով` ընտրություններից առաջ դիմել է պաշտպանության նախարարին, վերջինս խոստացել է օգնել, բայց այլևս որևէ արձագանք չի եղել:
«25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ: Դեմս` Սփխեչ է ու երեխուս հոգու համար մի բան չեմ կարող անել: Երեխուցս հետո, նստում եմ գերեզմանում ու քար եմ տաշում, որ երեխուս գերեզմանը մի կերպ ծածկեմ, կենդանիները մոտ չգան»,-ասաց հուսահատ մայրը:
Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»:
«Սամվելը հիմա թթվածնի սարքով է ապրում, որի հարցն էլ չենք կարողանում լուծել:Մեջը օդ ենք փչում, ուրիշ ճար չունենք: Սամվելի կռիվ գնաց, որ հայ ժողովուրդը ապրի, իսկ իր ա ընտանիքը կործանվի»,-ասաց Գյուլիզար Հովակիմյանը:
Նշենք, որ Գյուլիզար Հովակիմյանը ունի անչափահաս դուստր, որը հագուստի ու սննդի կարիք ունի: