22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերը հիմնավոր կգտնվեն. Գ. Կոստանյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների մասին ՀՀ քաղաքացիների կողմից հայցեր էին ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ներկայացված հայցերը անխոցելի հիմքեր ունեն եւ ամբողջական են:

«Մեր հիմքերը բավական անխոցելի են, քանի որ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են կյանքի իրավունքի դեմ քայլեր, եղել են խոշտանգումների դրսևորումներ, մարմնական վնասվածքներ, գույքի ոչնչացում: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերը հիմնավոր կգտնվեն»,-ասաց Կոստանյանը: Հիշեցենք,որ բոլոր հայցերով Հայաստանը ներգրավված է երրորդ կողմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ