20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչու են Հայաստանում քիչ երեխա ունենում

Ես սկսում եմ հասկանալ, թե ինչու Հայաստանում դեմոգրաֆիական խնդիր կա, ինչու են քիչ երեխա ունենում։ Պատճառը վախն է։

Բոլորը վախեցնում են նոր երեխա ունեցողներին։ Ինձ, օրինակ, օրը մի քանի հոգի ցավակցական դեմքի արտահայտությամբ ասում է՝ հը՞, գիշերները չեք քնում, չէ՞։ Դե, ես էլ ինչ խաբեմ, ասում եմ՝ քնում ենք էլի։ Էդ որ ասում եմ՝ քնում ենք, մի քիչ շփոթության մեջ են հայտնվում, հետո արագ կողմնորոշվում են ու թե՝ ոչինչ, դեռ պուճուր է, շուտով գիշերները հեչ չեք կարողանալու քնել։

Մեկն ասում է՝ հեսա գիշերները հանելու եք, մեքենայով պտտեք, մյուսն ասում է՝ հեսա ամբողջ գիշեր օրորելու եք, և նման այլ սարսափազդու բաներ։ Էնքան են պնդում, որ մեկ-մեկ ասում եմ՝ իզուր չվիճեմ, ընդունեմ, որ սարսափելի տառապանքներ ենք քաշում, որ մարդիկ չնեղվեն ։)

Ընկերներ, բայց մեր մեջ մնա, մարդու չասեք, որ երեխա պահելն էդքան էլ ծանր գործ չէ, ինչքան ներկայացնում է մեր նեգատիվ սիրող հասարակությունը;

Վահրամ Միրաքյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ