29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրդստանն Իսրայելի լծակն է ընդդեմ արաբների ու Իրանի

Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին:

«Իսրայելը կսատարի սեփական պետականությունն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում:
Իսրայելի այս դիրքորոշումն ունի մի քանի ռազմավարական թիրախ։ Առաջինը` իսրայելական քաղաքականության նպատակը տարածաշրջանում արաբական պետությունների կազմաքանդումն է, ուժեղ պանարաբական շարժմանը խոչընդոտելը՝ հաշվի առնելով պաղեստինյան ճակատն ու արաբական երկրների «կոալիցիոն» բազմաթիվ պատերազմները հրեական պետության դեմ։

Մի խոսքով` Իսրայելին ձեռնտու չեն հզոր, միասնական, ռազմական ներուժով արաբական հարևաններ` Սիրիա, Լիբանան, Իրաք: Նրանց մասնատումն էթնիկ–կրոնական սահմաններով ձեռնտու է Իսրայելի․ Թել–Ավիվը կարող է առանձին հարաբերություններ հաստատել այդ էթնո–կրոնական նոր միավորումների հետ`ընդդեմ արաբական ազգայնականության և միասնականության։ Իրաքյան Քրդստանը դրա վառ օրինակն է: Իսրայելն ի դեմ Քրդստանը հզոր լծակ է ստանում ընդդեմ Իրաքի, Իրանի, Սիրիայի, Թուրիայի, ինչպես նաև նոր պլացդարմ իր ռազմա–քաղաքական`զենքերի վաճառք, հետախուզական ցանց, տնտեսական ներկայություն ընդլայնելու համար։

Բացի այդ, Իսրայելը Իրաքյան Քրդստանը կարող է օգտագործել Իրանին տարածաշրջանում`առաջին հերթին Իրաքում զսպելու համար, հաշվի առնելով Թեհրանի հզոր ազդեցությունը Բաղդադի շիական իշխանությունների վրա։ Իսրայելը փորձում է խախտել «շիական առանցքի» ձևավորումն Իրան–Իրաք–Սիրիա–Լիբանան ուղղության վրա։ Իրանում նույնպես առկա է քրդական խնդիրն ու քրդական փոքրամասնություն․ «դոմինոյի էֆեկտով» Իրաքյան Քրդստանի անկախությունը կարող է անջատողական աճ բերել Իրանի էթնիկ–կրոնական տարածաշրջաններում։

Իրաքյան Քրդստանը հարուստ է նավթով և գազով` Իսրայելն ունի նաև էներգետիկ այլընտրանքների կարիքը, բացի այդ, աշխարհաքաղաքական արագ փոփոխություններն ու Մեծ Մերձավոր Արևելքի ձևավորումը սարերի հետևում չէ, իսկ Իսրայելն այն պետությունն է, որ ունի գլոբալ շահեր․ նոր հենարանի, պլացդարմի գոյությունը Մերձավոր Արևելքի սրտում բխում է հրեական պետության ռազմա–քաղաքական շահերից։

Արտյոմ Բալասանովն է վերլուծել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ