Գեներալը բացահայտեց՝ որտեղից Իշխան Զաքարյանին թանկարժեք առանձնատուն /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր բավական լավ տրամադրություն ուներ և մեծ հաճույքով պատասխանում էր լրագրողների հարցերին:
Ներկայացնում ենք զրույցը՝ հարց ու պատասխանի տեսքով:
–Պարոն Սարոյան, շատ է խոսում Իշխան Զաքարյանի առանձնատան մասին:
-Այ մարդ, ինչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք:
–Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ ունեցվածքը:
-Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընկերներ ունի: Այ մարդ, իմ նման ընկեր ունենա, դու էլ կունենաս:
-Իսկ պաշտոնյան իրավունք ունի՞ նման հարստություն կուտակելու:
-Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ընչի պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա տենամ: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք կերանք, հետո ինչ ենք անելու:
–Ո՞վ է մտածելու հասարակության մասին, պաշտոնյա՞ները:
-Ջահել երեխեք եք էլի, աշխատեք լավատես լինեք, սիրուն աղջիկ ես փորձի լավատես լինել, դու տենց սիրուն մարդ էլ չես ունենա, մարդիդ կյանքն ուտելու ես:
-Դուք այսպես խոսում եք, հիմա Ձեզ, որ լսեն, կասեն, թե իրականությունից կտրված մարդ եք:
-Ի՞նչից եմ կտրված, այ աղջիկ ջան, ի՞նչից եմ կտրված: Դուք հիշում եք սովետական միության ժամանակ ոնց էինք ապրում:
–Իսկ Ձեզ չե՞ն անհանգստացնում արտագաղթի թվերը:
-Ազգը միշտ էլ պանդուխտ է եղել, եթում ֆռում գալիս է…գալու են, բա ինչ են անելու է, սաղ հարստացել են, ով գնացել է, այնտեղ աշխատում է:
-Բայց երկրում պաշտոնակական տվյալներով մեկ միլիոն աղքատ կա:
-Հա բա այս քյասիբ պետության մեջ որտե՞ղից բերենք այդքան հարստություն, գնա նայի, Ռուսաստանում ու Ուկրաինայում քանի միլիոն քյասիբ կա:
-Այնտեղ ավելի քիչ են աղքատները:
-Ո՞վ քեզ ասեց , դե գնա մի տաս օր ապրի, կտենաս, Վրաստանում ավելի լա՞վ են ապրում:
-Պարոն Սարոյան որ այսքան լավ եք խոսում, ինչո՞ւ եք խուսափում լրագրողներից:
-Այսօր տրամադրությունս տեղն է, խոսում եմ:
–Իշխան Զաքարյանն է առաջադրվել, ա՞յդ պատճառով է Ձեր տրամադրությունը բարձր:
-Այո, որովհետև մեր երկրապահի վարչության անդամ է:
–Ասում են՝ խեղճանում է Ձեր երկրապահի անդամը:
-Երկրապահը ոչ մեկի դեմ էլ չի խեղճանում, իր գործը գիտի, սաղդ ասում եք՝ բացահայտում չի անում, լավ էլ անում է, Իշխանը դատախա՞զ է քո համար, ինչ ա:
Տեսանյութը՝ քիչ անց: