07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կամայական Սահամանադրության խախտմանը վերաբերում եմ վատ. վարչապետը՝ Արամ Սարգսյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում Սահամանադրությամբ փոփոխությամբ երրորդ ժամկետ իշխանության գնացող անհատներին: Նաև հարցրեց, թե ԵՏՄ-ում ամենաթանկ գազի ու լույսի գները որտեղ են, և անդրադարձավ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ 8 միլիարդի ներդրում առաջարկել էներեգետիկայի դիֆերսիֆիկացիայի ոլորտում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կամայական Սահամանադրության խախտմանը վերաբերում եմ վատ»:

Նա նաև հայտնեց, որ էներգակիրների գինը տարածաշրջանում մեզ մոտ արտոնյալ է, մենք այսօր բոլոր մատակարարներից, ում հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին:

 Վարչապետն ասաց նաև, որ էներգետիկայի դիֆերսիֆիկացոմը մեզ համար շատ կարևոր է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ