07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երբ է Աստված թողնում մեզ

Գոյություն ունի մեկ արգելք մարդու և Աստծո միջև՝ անվստահությունը։ Ավելի ճիշտ շատ արգելքներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե ոչ մարդու համար, ապա՝ Աստծո համար։ Իսկ անվստահությունը անհաղթահարելի է նույնիսկ Աստծո համար, եթե մարդը համառում է։

Աստված կարող է միջամտել մեր կյանքին նույնիսկ մարդու համաձայնությունը հաշվի չառնելով, սակայն Տերն այդպես չի վարվում՝ հարգելով մարդու ազատությունը։ Եթե մարդը չի վստահում, Աստված մի կողմ է քաշվում։ Արդյունքում մարդը սկսում է հորինել Աստծուն այնպես, ինչպես իրեն է հարմար։

Աստծուն պետք չի հորինել, Նա կա, գոյություն ունի, պարզապես պետք է ճանաչել ու բացահայտել:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ