Կներե՞ն
«Նախ քաղաքականությունը դա հնարավորինի արվեստ է, սակայն նորից ասեմ, որ «եթե»-ներով քաղաքականություն չեն կերտում ու իրագործում: Կառաջանա նման հարց, այն ժամանակ կքննարկենք, մեր օրակագրում նման հարց չկա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը կների իրենց Ազատության հրապարակի հանրահավաքների, իշխանափոխության կոչերի համար, եթե նույնիսկ իրենք ցանկանան կոալիցիա մտնել:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան»-ին մեղադրեցին պասիվության մեջ՝ համարելով, որ քաղաքականության մեջ դեռ դերի կողմոնորոշում չի եղել և շարունակում է այլընտրանք մնալ, Մելքումյան արձագնքեց.« Խորհրդարանի առաջին նիստից հետո մենք արդեն նախաձեռնել էինք 15 կետերից բխող օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից 5 նախաձեռնություն շրջանառության մեջ է: Հավանաբար սա ձեզ և մյուսներին չի հետաքրքրում»: