10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ագրարային համալսարանում կարեւորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում բարձր գնահատեց ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությունը։ «Բուհի ուսանողներից շատերն ուսումն ավարտելուց հետո իրենց նվիրելու են գյուղատնտեսական արտադրությանը, բայց մի մասն ընտրել է ամանադժվար, սակայն խիստ անհրաժեշտ ուղին՝ գիտությունը։ Սա չափազանց պատվաբեր ուղղություն է։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մասնագետների պատրաստման գործընթացին, այն պետք է լինի անընդհատ, և այդ առումով կարևոր են նման գիտաժողովները»,- նշեց ռեկտորը։

Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց գիտության երիտասարդացման հարցը։ «Աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունը գիտության նկատմամբ, և դրա առհավատչյան նաև հանրապետության նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին առանձին գումարի հատկացումն է։ Եթե անցած տարի այդ գումարը 100 միլիոն դրամ էր, ապա այս տարի այն կրկնապատկվել է՝ դառնալով 200 միլիոն։ Ես կոչ եմ անում երիտասարդ գիտնականներին օգտվել այդ ֆոնդից, ինչի շնորհիվ կկարողանան որոշակի գիտական խնդիրներ լուծել»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ ուսանողների գիտությամբ հետաքրքրված լինելու հանգամանքը բուհի զարգացման կարևորագույն կոմպոնենտներից է։

Հայաստանի ազգային  ագրարային համալսարանի ուսանողական 14-րդ գիտաժողովը նախ անցկացվել է ամբիոնային փուլերով, որից հետո տեղափոխվել է ֆակուլտետային, այնուհետև՝ համալսարանական բաժանմունքներ։ 

Նշենք, որ գիտաժողովի լավագույն զեկուցումների հեղինակների  պարգևատրման արարողությունը ՀԵՀ-ն իրականացրել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի շրջանակներում։ 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ