09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուսխորհուրդների առաքելությունն ու ուսանողների խնդիրները

Նոյեմբերի 10-ը երիտասարդների համաշխարհային օրն է, նոյեմբերի 17-ը` ուսանողների միջազգային օրը: Այս օրերի կապակցությամբ հայկական մի շարք բուհեր ամենատարբեր միջոցառումներ են կազմակերպել: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, օրինակ, տոնական օրերը սկսվել են նոյեմբերի 8-ից, ուսանողներ են պարգեւատրվել: Տնտեսագիտական համալսարանում կսկսվի ամսի 12-ից, կտեւի մինչեւ ամսվա վերջ: Համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանի խոսքով` այս տարվա տոները համընկել են համալսարանի ուսանողական աշուն ծրագրի հետ:

Ճարտարագիտական համալսարանում միջոցառումները կսկսվեն նոյեմբերի 17-ից, մշակութային փառատոն կլինի, որին կմասնակցեն բուհի ուսանողները: Նրանք ամենատարբեր մրցույթների կմասնակցեն` սպորտային, մշակութային, ինտելեկտուալ եւ այլն:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասացին վերնշյալ բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները:

Խոսելով ուսխորհուրդների առաքելությունից եւ ուսանողների խնդիրներից` տնտեսագիտական համալսարանի ուսխորհուրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը նշեց, որ ուսխորհուրդը զբաղվում է ուսանողների խնդիրներով ու նրանց շահերը պաշտպանելով: Ըստ նրա` չկա օր, որ ուսանողների մի խումբ որեւէ խնդրով չդիմի իրենց:

“Այսօր ուսանողների համար առաջին խնդիրը սոցիալական խնդիրն է, որից էլ բխում են մնացած խնդիրները”,- նշեց Ս. Խաչատրյանը:

Ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանն էլ նշեց, որ իրենք ուսումնասիրել են իրենց բուհի ուսանողների կրթական մակարդակի խնդիրները.

“Այդ հարցերի մասին վերլուծություններ արեցինք ու ներկայացրինք ռեկտորատ: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր ուսանողները համապատասխան կրթություն ստանան”,- ասաց նա:

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Անահիտ Թունյանն էլ նշեց, որ վերջին ժամանակները իրենց ուսանողները դժգոհել են ֆուֆետի աշխատանքներից ու նրանից, որ այն մատչելի չէ:

“Մենք հարցումներ անցկացրինք, թե ուսանողները ինչպիսին կուզեին տեսնել իրենց ճաշարանը, ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրինք բուհի ղեկավարությանն ու արդյունքում այս տարվա սեպտեմբերի 1-ից ունենք ճաշարան, որից գոհ են ուսանողները”,- ասաց նա:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ