01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բյուրականում հրդեհը դեռ շարունակվում է

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 148 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):

Սեպտեմբերի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում, բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են: Տեղում գործու է հրդեհաշիջման շտաբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Տարածքում առկա են եղել թե կրակի, թե ծխացող օջախներ: Աշխատանքներ են տարվել հրդեհի օջախների մեկուսացման եւ մարման ուղղությամբ: Մերձակա բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Հրդեհաշիջման գործողություններին աջակցում են հարակից Բյուրական, Անտառուտ եւ Օրգով գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Կիրառվում են հրշեջ մեքենաներ, դյուրակիր ջրատարներ եւ այլ պարզունակ միջոցներ (բահեր, խոնավ լաթեր եւ այլն):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ