24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տերը կանչում է բոլոր նրանց, ովքեր հոգնած ու ծանրաբեռնված են

«Մտահոգվելը մեկ կանգունով կերկարացնի՞ ձեր հասակը» (Ղուկաս 12:25)

Քրիստոս խոսելով հոգսերի մասին, նկատի չունի պարզապես ինչ որ խնդրի շուրջ մտահոգվելն, այլ՝ այն պարագան, երբ խնդիրը մարդու համար անլուծելի է, բայց մարդը շարունակում այն որպես բեռ կրել իր ուսերին ու տրտրնջալ, թե ինչ անարդրար է կյանքը։ Այս դեպքում մարդու ողջ ներուժն ու միտքը կենտրոնացած է բացառապես իր վրա, իսկ կյանքն անցնում է կողքով։ Այսպես է, երբ մարդն ուզում է փոխել կյանքը՝ ոչինչ չանելով. «մանրուքներն» իր համար չեն, դե իսկ «մեծ գործերն» էլ իր ուժերից վեր են։

Նախամարդու անկումը սրա վառ օրինակն է։ Մարդն ուզում է լինել Աստված իր աշխարհում, իսկ դրա համար պետք է կարողանաս վերահսկել ամեն բան և ամբողջությամբ։ Սակայն կան բաներ, որ կարող է միայն Աստված անել, ուստի միակ խելամիտ բանը, որ կարող ենք անել՝ թույլ տալ Աստված մասնակից լինի մեր կյանքին և վստահենք Իրեն։ Չէ՞ որ Տերը կանչում է բոլոր նրանց, ովքեր հոգնած ու ծանրաբեռնված են։

 
 
 Տեր Եսայի քահանա Արթենյան
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ