13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեք զզվու՞մ

Ֆեյսբուքը կրկին տարերքի մեջ է՝ սահմանային զոհերի, հրդեհների, պաշտոնյաների հարաբերությունների, իշխանությունների թեմաների «քննարկումների», քննադատության, հայհոյանքների մարազմի կամ ցավի ու «հայրենասիրության» ցուցադրումից, ծռաշեղվածներին և թմրամոլ-պատանդամոլ հերթական աղբին հերոսացնելուց հետո հայտնվեց նոր թեկնածուն՝ տաք-տաք ու թարմ…

Այս անգամ խրախճանքի թեման ասմունքող «գրականագետն» էր… Դատափետեցին, բզկտեցին, ծաղրեցին, խղճացին և ի վերջո հերոսացրին…Ինչպես միշտ…Դարձան հումանիստ, նրա իրավունքների պաշտպան, տեսանյութի ցուցադրումը համարեցին սխալ ու նույնիսկ հանցագործություն և ոչ բարոյական, ձեռքի հետ՝ ինչպես միշտ, կպան ոստիկանությանը:

Չեք հոգնու՞մ, չեք զզվու՞մ, չեք ձանձրանու՞մ նույն թեման շահարկելուց և իրար կապկելուց… Ասմունքողի իրավունքներից եք խոսում, բարոյականությունից…Իսկ նույն «ցավով, օբյեկտիվությամբ ու մտահոգությամբ» ինչու վիրավոր, զոհված, տեսագրվող ոստիկանների, ձայնագրվող-տեսագրվող պաշտոնյաների իրավունքները չեք հիշում և պաշտպանում…

Հա՛, դուխներդ չի հերիքում, վախենում եք ժողովրդից՝ կներեք ագրեսիվ, ծռաշեղված ու «ասմունքասեր» ՖԲ-յան մեծամասնությունից… Ձեռքի հետ էլ լավամարդ եք դառնում…

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ